Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ժամանել է Քիշնևում անցկացվող «Արևելյան գործընկերության» առաջնորդների երրորդ գագաթնաժողովին,որտեղ ընդունվել է տեղի բնակիչների սուլոցներով: Նա ի պատասխան միայն ժպտացել է:

Մոլդովային հանրապետության պալատի մոտ հավաքվել են շուրջ 60 ցուցարներ պաստառներով և Եվրոպայի դրոշով` վանկարկելով կարգախոսներ «Ահաբեկիչ Սաակաշվիլին պետք է ձերբակալվի»,«Միշա վերցրու փողկապդ և «давай, до свидания», «Սաակաշվիլի` ԱՄՆ-ի և ՆԱՏՈ-ի խոնարհ ծառա»:

«Ցուցարարները խաղաղ մարդիկ են, որոնք չեն կարող անտարբեր մնալ Մոլդովա մի մարդու այցելությանը, ով իր երկրում կրակ է բացել իր իսկ քաղաքացիների վրա: Հենց այդ պատաճառով եկել են իրենց բողոքը արտահայտելու Միխեիլ Սաակաշվիլիին»,- նշել է Մոլդովայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Սերևգեյ Կորոբչանը: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը: