Աշխարհի ամենաhայտնի պոռնոկայքերից մեկը՝ Pornhub-ն, ամփոփել է 2019 թվականի արդյունքները՝ անդրադառնալով նաև Հայաստանի քաղաքացիների նախընտրություններին:
Աղբյուրի տվյալներով՝ 2019 թվականին հայաստանցիներն առավել հաճախ որոնել են milf ժանրի (միջին տարիքի կանանց մասնակցությամբ) տեսանյութեր: Նշվում է նաև, որ տղամարդիկ ու կանայք ՀՀ-ից հաճախում են կայք մոտավորապես նույն հաճախականությամբ։
Այս տարի Pornhub են այցելել 42 միլիարդ անգամ, այսինքն՝ օրական 115 միլիոն անգամ:
Ընդհանուր թրաֆիքը կազմում է 6597 պետաբայթ: 2019-ին ներբեռնվել է 6,83 միլիոն նոր տեսանյութ, իսկ պոռնո-մոդելների թիվն ավելացել է 98 հազարով:
Ամբողջական տվյալները վկայում են այն մասին, որ օգտատերերն ավելի հաճախ փնտրել են սիրողական տեսանյութեր, տեսանյութեր՝ այլմոլորակայինների մասնակցությամբ և պոռնո՝ առաջին դեմքից: Տարվա ամենատարածված եզրույթներն են «ճապոնական»-ը, «խենտայ»-ը, «լեսբիական»-ը:
Կին պոռնոաստղերի շրջանում առաջատար են Լանա Ռոուդսը, որը բարձրացել է 3 հորիզոնականով: Նրան հետևում են Միա Խալիֆան և Ռիլի Ռիդը: Տղամարդկանց առաջատարն է Ջորջի Էլ Նինյո Փոլան, Ալեքս Ադամսը և Օուեն Գրեյը:
Ամենամեծ թրաֆիքը ցույց են տվել ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ֆրանսիայի օգտատերերը:
Ամենաշատն օգտատերերը պոռնո դիտում են կիրակի օրերին: