Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նոր առանձնատուն է գնել Մադրիդի Լա Մորալեխա թաղամասում:
Marca-ի հաղորդմամբ՝ նոր առանձնատան դիմաց Արքայական ակումբի 34-ամյա կիսապաշտպանը վճարել է 12 միլիոն եվրո:
Առանձնատունն ունի 9 սենյակ, մարզասրահ, մերսման սրահ, կինոթատրոն, բար, երեխաների համար նախատեսված հատուկ խաղասենյակ, աշխատասենյակ և 10 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ: