«Ուզում եմ խնդրել ու հորդորել մի փոքր ավելի մտածված խոսել. Դուք կոպտագույն սխալ թույլ տվեցիք: Որ ասում եք՝ վտանգավոր թափոնները տարվում են Նուբարաշենի աղբավայր, ձեր այս արտահայտությունն ուղղակիորեն անթույլատրելի է, որովհետև կան կազմակերպություններ, որոնք հիվանդանոցներից կիլոներով կշռում են այդ աղբը... Պարոն քաղաքապետ, հերիք ա էլի տենց ցինիկ ծիծաղեք, խնդրում եմ Ձեզ»,- Երևանի ավագանու նիստում, դիմելով Հայկ Մարությանին, ասաց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով քննարկվող նախորդ հարցին ու քաղաքապետի ելույթին:
«Վայ, վայ, վայ, տիկին Վարդանյան, թեմայից մի շեղվեք, այսուհետ՝ ելույթները թեմայի շուրջ... Ձեր խոսքը չի կարող ժպիտ չառաջացնել, որովհետև վտանգավոր թափոնները միայն առողջապահականը չեն, վտանգավոր թափոններ են նաև մարտկոցները, համակարգիչները, էկրանները և այլն»,- ասաց քաղաքապետը:
«Եթե ձեզ թվում է՝ դուք պետք ա մեր ելույթները գրաքննեք ու մեր խոսքը սահմանափակեք, տենց երևույթ չի եղել նախկինում ու չի լինելու նաև այսօր»,- արտահերթ ելույթում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: