Ինչի՞ նման կլիներ այս աշխարհն առանց այդ գունեղ ու կյանքին համ ու հոտ տվող էակների՝ կանանց. չէր լինի ուղղակի ոչինչ:

Ահա թե ինչ են անում նրանք թաքուն ու երբեք չեն խոստովանում դա.


Հետևում են ընկերոջ նախկին ընկերուհու սոցցանցերի էջերին:


Լաց են լինում տխուր երգ լսելիս, երբ դրսում անձրև է, անգամ, եթե լաց լինելու պատճառ չունեն:

Թաքուն անում են սելֆի հետևից: Հստակ կարող են ասել, թե երբ տղամարդը նայեց իրենց, չնայած որ իրենք լրիվ այլ կողմ են նայում:

Թարթիչները քսելիս, չգիտես ինչու, բացում են բերանը: Ողջ օրը մտքում կրկնում են այն, ինչն այդպես էլ չկարողացան ասել դիմացինին վեճի ժամանակ:

Ունեն մի պայուսակ, որտեղ ամեն ինչ կգտնես, անգամ ատոմային ռումբի կիրառության ինստրուկցիան:

Պլանավորում են իրենց երևակայական հարսանիքը, անգամ եթե ընկեր չունեն: Գնում են տոննաներով հագուստ, բայց կրում են դրանցից մի 3-4 բան:

Տղամարդուն վեճի են դրդում, ուղղակի քանի որ սկանդալի ու ինտրիգի տրամադրություն կա: Գնում են խանութներով՝ էսթետիկ հաճույք ստանալու համար:


Ստուգում են համատեղելիությունը հորոսկոպով: Քննարկում են ընկերոջ հետ ինտիմ հարաբերության մանրամասները ընկերուհիների հետ:

Ուտում են դեկոլտեի հատվածում ընկած սննդի կտորը: Ատում են կրծկալ կրել տանը:

Կարող են դիմանալ ամենասարսափելի ցավին՝ էլիպլյացիա, երեխայի ծնունդ, ամուսնու երգելը լողանալիս…


Սափրում են ոտքի մատները: Ֆեյսբուքում իրենց ընտանեկան խնդիրներն են քննարկում անծանոթների հետ:

Հայելու մեջ նայելիս երկու ձեռքով սեղմում ու իրեր են միացնում կրծքերը՝ հիանալով դրանց տեսքով: