Ջրհոս

Ջրհոսները անսովոր մարդիկ են, որոնք ամեն ինչին վերաբերվում են ամենայն լրջությամբ ու առանձնահատուկ ստեղծագործական մոտեցումով: Եթե Ջրհոսն իրոք սիրահարվել է ու որոշել է իր սիրելի մարդուն ապշեցնել ռոմանտիկ արարքով, պատրաստվեք ամենաանհավանական անակնկալների: Այդ ժամադրության մեջ ներգրավված կլինեն բոլորը՝ ռեստորանի մատուցողներից սկսած մինչեւ տաքսու վարորդ ու ընկերներ: Այդ նշանի ներկայացուցիչներին խորթ են սովորական ժամադրությունները, նրանք ուզում են իսկապես զարմացնել իրենց սիրելի մարդուն ու իրենց մասին անմոռանալի հիշողություններ թողնել: Դրա համար էլ պատրաստվեք միասին սարի գագաթից ցատկելու, պարապլանով թռչելու, Եվրոպայում ավտոստոպով ճամփորդելու կամ երկուսով վրանով անտառում ռոմանտիկ գիշեր անցկացնելու առաջարկների: Ջրհոսները շատ արտասովոր մտածելակերպ ունեն, ու դրա համար էլ նրանց հետ միշտ հետաքրքիր է: Բայց պետք է հաշվի առնել, որ Ջրհոսի սերը հավերժ չէ, հետեւաբար պետք է պատրաստ լինեք նրան, որ ռոմանտիկ ժամադրությունից հետո Ջրհոսը կարող է նոր օբյեկտ գտնել ռոմանտիկ սիրահետումների համար:

Ձկներ

Ձկներ նշանի ներկայացուցիչները իսկական էսթետներ ու խորը ռոմանտիկներ են: Նրանք բավականին տնտեսող են, այնպես որ չարժե սպասել, որ նրանք ձեզ անսպասելիորեն կառաջարկեն Մեքսիկա թռչել կամ էլ գետով նավարկել: Սակայն Ձկները կարող են իսկական ռոմանտիկա ստանալ առանց լուրջ ներդրումների: Նրանցից կարելի է ակնկալել ռոմանտիկ գրություններ ասֆալտին, անսպասելի շնորհավորանքներ ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, պաստառներ՝ ձեր պատկերով ու սիրո խոստովանությամբ: Ձկները կարող են ժամադրության կանչել երկնաքերի կտուրին, առաջարկել երկուսով գիշերել դաշտում՝ թարմ հնձած խոտի վրա ու գիշերը գրկախառնված անցկացնել խարույկի մոտ՝ նայելով աստղերին ու իրար հավերժ սեր խոստովանելով: Ընդ որում անկեղծության նոտաները Ձկների խոսքերում, որպես կանոն, ցանկացած այլ միջավայրից ու ցանկացած անսպասելի նվերներից ավելի ռոմանտիկ են: Բացի դրանից Ձկները իսկական վարպետներ են սեքսում, հետեւաբար նրանք իրենց զուգընկերներին կնվիրեն զգայական սիրո հիասքանչ գիշեր, որի մասին նրանք երբեք չեն մոռանա:

Առյուծ

Հրաշալ ճաշակի տեր ու գեղեցիկի սիրահար Առյուծները հմուտ սիրուհիներ ու սիրեկաններ են: Նրանք կարող են հեշտությամբ նվաճել իրենց զուգընկերների սրտերը՝ հիրավի թագավորական ճոխությամբ կազմակերպված ռոմանտիկ ժամադրություններով: Ընդ որում Առյուծը միշտ զարմացնելոը հնարավորություն կգտնի՝ իր ու իր երկրորդ կեսի համար աշխաչհիկ միջոցառմանը մասնակցելու հրավիրատոմս ստանալով, կամ էլ երկուսի համար ժամադրություն կազմակերպելով այգում, որը պարզապես մեկ գիշերով «կգնի» ձեզ համար: Այս նշանի ներկայացուցչից կարելի է ակնկալել ամենաճոխ առաջարկը, օրինակ շուրջերկրյա ճամփորդություն անել կամ էլ մի քանի օրով մեկնել բոլորից հեռու՝ որեւէ անմարդաբնակ կղզում: Առյուծը միշտ կգտնի իր սիրելի մարդուն զարմացնելու ձեւ, ու եթե նա մտադրվի սիրո խոստովանություն կամ էլ ամուսնության առաջարկ անել, ապա դա այնքան ճոխ ու հետաքրքիր կանի, որ ամբողջ քաղաքի քննարկման թեմա կդառնա: