Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատակով հրավիրել է Ռուսաստանին միավորվել Բելառուսին՝ ասելով, թե բելառուսական ընդդիմությունն ու ռուսաստանցիները դեմ չեն լինի պետությունների նման միավորմանը։
«Շատ պարզ տարբերակ է, որը դրական կընդունվի թե՛ Ռուսաստանի, թե՛ Բելառուսի կողմից: Ի՞նչ է, ռուսաստանցիները դեմ կլինե՞ն: Ո՛չ: Բելառուսական ընդդիմությունը ևս դեմ չի լինի: Լսե՛ք՝ Ռուսաստանը Բելառուսի կազմում է հայտնվում»,- կատակով ասել է Լուկաշենկոն՝ «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում: