Սեքսում անհատական մոտեցումը շատ կարևոր է, սակայն բրիտանացի գիտնականները ապացուցել են, որ իզուր չեն աշխատում․ նրանք մի քանի հազար մարդկանց շրջանում հարցում են կազմակերպել և կազմել են 5 կետից բաղկացած ցանկ, որոնք կարող են ջերմացնել հարաբերությունները զուգընկերների միջև։
Համբույր պարանոցին
Զուգընկերոջը գրավելու ամենատարածված ձևը պարանոցը համբուրելն է։ Բավականին բարդ է գտնել մեկի, որը կհրաժարվի այս համբույրից։ Ավելի վիճահարույց է այն հարցը, թե արդյո՞ք պետք է կծել մաշկը կամ կապտուկներ թողնել։
«Ինձ դուր է գալիս»
Այո, անկողնում նույնպես պետք է «լայքեր» դնել, ուղղակի բարձրաձայն։ Շատ մարդկանց գրավում է նմանատիպ հետադարձ կապը։ Կարելի է բարձրաձայն կամ ժեստերով կիսվել տպավորություններով, ամեն դեպքում զուգընկերը կգնահատի գովասանքը։
Սեքսուալ ներքնազգեստ
Շատ տղամարդկանց համար սեքսուալ ներքնազգեստն այն է, ինչը հարկավոր է։ Թվում է, թե ինչ տարբերություն, միևնույնն է, այն շուտով հայտնվելու է հատակին։ Սակայն գեղեցիկ ներքնազգեստն անկողնում կարող է բարձրացնել կրքի մակարդակը, այն էլ՝ զգալի չափով։
Համբույր ականջին
Զարմանալի չէ, որ այս կետը հայտնվել է թոփում․ ականջները պակաս զգայուն չեն քնքշանքների հանդեպ։ Արդյունքում առանց ուշադրության պետք չէ թողնել ո՛չ պարանոցը և ո՛չ էլ ականջները։
Երբ զուգընկերը հանում է ձեր հագուստը
Հիմա սա արդեն ապացուցված փաստ է․ բոլոր մարդիկ սիրում են հանել մեկը մյուսի հագուստները։ Գլխավորն արդյունքն է, որի ժամանակ զուգընկերներն ազատվում են ավելորդ հագուստներից, հասնում են սեքսուալ ներքնաշորերին և արդյունքում ստանում են առավելագույն հաճույք։