Քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Մասնավորապես` Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ Հ.Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել, որ նշված գյուղի գյուղապետ Ա.Մկրտչյանը գյուղացիներից հավաքել է ՀՀ կառավարության կողմից ինքնարժեքով բաժանվող պարարտանյութի և դիզելային վառելիքի գումարները, սակայն դրանք լիարժեք չի հատկացրել: Հ.Սիմոնյանը նաև նշել է, որ Ա.Մկրտչյանը գյուղապետարանի բյուջեից անապահով ընտանիքների համար դուրս է գրել գումարներ, սակայն դրանք բաժանել ապահովված ընտանիքներին` նախկինում նրանցից վերցրած իր պարտքի դիմաց: Քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեկան օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արմավիրի բաժինը: Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Փաստինֆո»