Օրերս հրապարակվեցին մշակույթի գործիչների անուններ, որոնք ստորագրել էին հանուն Ռոբերտ Քոչարյանի ազատության: Ստորագրողների ցուցակում կար նաև ռուսաստանաբնակ կոմպոզիտոր, պրոդյուսեր Ստաս Նամինի անունը:
NewArmenia.am-ի հետ զրույցում Ստաս Նամինի մտերիմ ընկեր Վահան Վարդապետյանն ասաց, որ կապնվել է Ստաս Նամինի հետ և հարցրել՝ արդյո՞ք նա ևս եղել է նամակը ստորագրողների թվում, քանի որ հայկական լրատվամիջոցներում նաև հնչել է նրա անունը: «Ստաս Նամինը բառացի փոխանցեց հետևյալը՝ «ես շոկի մեջ եմ, որևէ նամակի տակ չեմ ստորագրել, և, առհասարակ, նամակների տակ չեմ սիրում ստորագրել, առավել ևս այդպիսի տեքստերի»:
Համոզված եմ, որ յուրաքանչյուր մարդ՝ լինի նախագահ, շարքային քաղաքացի, հայտնի, թե անհայտ պետք է պատասխան տա իր բոլոր արարքների համար: Բայց նաև հույս ունեմ, որ կիրականացվի արդար դատավարություն, այլ ոչ թե վրեժխնդրություն»,- մանրամասնեց Վարդապետյանը:
Նյութի աղբյուրը՝ newarmenia.am