Համաշխարհային 27-րդ ունիվերսիադային մասնակցելու համար, հուլիսի 13-ին Ռուսաստանի Կազան քաղաք կմեկնի նաեւ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվիրակությունը: Հուլիսի 14-ից 16-ը մրցագորգ կմտնեն մեր ուսանող մարզիկներից ութը:
Տղաներ՝
Տիգրան Կիրակոսյան՝ 52 կգ
Գոռ Մայիլյան՝ 57 կգ
Մավրիկ Նասիբյան 74 կգ
Մհեր Կարապետյան՝ 82 կգ
Հակոբ Առաքելյան՝ 100 կգ
Աղջիկներ՝
Երջանիկ Կարապետյան՝ 48 կգ
Սոսե Բալասանյան՝ 52 կգ
Աննա Բադալյան՝ 64 կգ
Մեր պատվիրակության կազմում են նաեւ մարզիչ Վովիկ Խոջայանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը եւ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի լրատվական ծառայություն