Թեհրանի օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչն ասել` որն է Boeing 737 ինքնաթիռի կործանման պատճառը։
Հայտնի է Թեհրանից Կիև ուղևորվող «Ուկրաինական ավիաուղիների» Boeing 737 ինքնաթիռի կործանման հիմնական պատճառը։
Հրապարակվել է Իրանում ինքնաթիռի կործանման տեսանյութը. ԶԼՄ
Ինքնաթիռի կործանման պատճառը շարժիչի այրումն է, այսօր ԻՐՆԱ գործակալության հետ զրույցում ասել է Թեհրանի օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ուկրաինական Boeing 737-8KV ինքնաթիռը կործանվել է հունվարի 8–ին, թռիչքից անմիջապես հետո, Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի մոտակայքում։ Մահացել են ինքնաթիռում գտնվող 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամը։