Հունվարի 8-ին Թեհրանում վթարված Ուկրաինական Բոինգ ինքնաթիռի բորդուղեկցորդուհի Վալերիա Օվչարուկի սոցցանցի էջում կատարած վերջին գրառումը ցնցել է համացանցը:
«Աշխատանք, սիրում եմ քեզ»: Թռիչքից առաջ այս գրառումն է կատարել զոհված 28-ամյա բորդուղեկցորդուհին: Վալերիան ծնվել է Լուգանսկում: Այնտեղ ավարտել է դպրոցը, երկաթուղային քոլեջը, որից հետո ընդունվել ավիացիոն համալսարան ու սովորել անգլերեն: 2015 թվականին Վալերին տեղափոխվել է Կիև, ընդունվել աշխատանքի որպես բորդուղեկցորդուհի, ապա ամուսնացել օդաչուհի հետ: «Ես հավատում եմ, որ կարող եմ թռչել, ես հավատում եմ, որ կարող եմ դիպչել ամպերին»: Այսպիսին է եղել աղջկա գրառումները սոցկայքերում: