«Մինչ այս պահը կատարված քննչական եւ օպերատիվ հետախուզական գործողություններով հնարավոր չի եղել պարզել Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի առանձնազրույցը ձայնագրած եւ համացանցում տարածած անձին: Քրեական գործով ձերբակալվածներ, «168 ժամ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ասել է Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:

ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով «Google INC.» եւ «Youtube LLC.» կազմակերպություններից համապատասխան օգտատերերի գրանցման վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազության միջոցով միջնորդություն էր ուղարկվել ԱՄՆ իրավապահ մարմիններին: Մ.Ահարոնյանը մեր թղթակցին հայտնել է, որ միջնորդության կատարման արդյունքները դեռեւս չեն ստացվել:

 «Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, որոնց ինքնության վերաբերյալ նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից ելենելով՝ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- տեղեկացրել է Մ. Ահարոնյանը»»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):