1990 թվականի Հունվարի 13-19 Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության երրորդ խոշոր կոտորածը: Միայն իր ազգային պատկանելության համար տեղի շուրջ 200.000 հայ համայնքը ենթարկվեց բռնությունների։
Բաքվում հայերի ջարդերը իրենց դաժանությամբ և մասշտաբներով անհամեմատ ավելի մեծ էին, քան Սումգաիթի ջարդերը:
Ադրբեջանի իշխանությունները տեղի ունեցածը փորձում էին ներակայացնել՝ պարզապես մասսայական անկարգություն: Մինչդեռ սպանությունները, կողոպուտները, բռնաբարությունները, ահաբեկումները հստակ պլանավորված էին:
Բաքվում կատարված ջարդերի համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, տուժածներից ոչ ոք չեն հատուցվել ո’չ բարոյական, ո’չ էլ նյութական առումով: