Երեկ արձագանք ստացանք, որ Երեւանում հագուստեղենի վաճառքով զբաղվող խանութներից գողությունների թվի կտրուկ աճ է նկատվում։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Այդ երեւույթը հատկապես տարածված է բրենդային՝ համեմատաբար թանկ խանութներում։
Գողությունների հարաճուն դինամիկան ստիպում է այդ խանութներին արտառոց քայլեր ձեռնարկել։ Բանը հասել է այնտեղ, որ առանձին դեպքերում հաճախորդները նույնիսկ հնարավորություն չեն ունենու հագուստը գնելուց առաջ փորձել այն։ Վաճառողների պնդմամբ, հատկապես կանայք հանդերձարանում հագուստների վրայից հեռացնում են անվտանգության մագնիսները եւ դուրս հանում խանութներից։ Սա նոր երեւույթ է Հայաստանում։ Մինչեւ վերջերս հայաստանցիներն իրար սարսափահար պատմում էին Եվրոպայում խանութներից մեր հայրենակիցների գողությունների մասին։ Այս երեւույթը փաստորեն ներգաղթել է»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):