Գաղտնիք չէ, որ սեքսուալ ակտիվությունը բարելավում է էմոցիոնալ վիճակը, կարգավորում է հորմոնները, կարող է փոխել բջիջների նյութափոխանակությունը։ Սակայն լիբիդոն և սեքսի ցանկությունն այդքան էլ նույնը չեն։ Երբեմն մարդը ցանկություն չի ունենում, սակայն ֆիզիկապես կարող է սեքսով զբաղվել։ Իսկ երբեմն ցանկությունը մեծ է, սակայն մարմինը չի ցանկանում։

Ներկաացնում ենք 9 հետաքրքիր փաստեր սեքսուալ ցանկության մասին։

Կինն ինչ մտածում է, այն էլ զգում է

Այսօր կնոջ պահանջներն ավելացել են։ Եթե առաջ նա անհարմար էր զգում ասել, թե ինչը ձեռք չի տալիս հարաբերություններում, ապա հիմա դա այդպես չէ։ Սեքսուալությունը միայն ֆիզիոլոգիա չէ, այն նաև էմոցիա և մտքեր է։ Սակայն որպես կանոն սեքսուալության հետ կապված նրա կարգավորումներն այսօր ուրիշ են, երբեմն նաև հակասող։ Նա ցանկանում է ամեն ինչ և միանգամից։ Սա է մեր օրերի իրականությունը։ Այստեղից էլ առաջանում են մի շարք թաքնված վիճաբանություններ, անիրական սպասումներ, գոյություն չունեցող հույսեր և հիասթափություններ։

Կնոջ սեքսուալությունը զարգացման կարիք ունի

Շատերը կածում են, որ եթե կինն առողջ է, ապա նա պետք է ունենա առողջ սեքսուալ կյանք և դրա համար ոչինչ անել պետք չէ։ Սակայն դա այդպես չէ։ Կանացի սեքսուալությունը զարգանալու և սովորելու կարիք ունի։Սեքսուալ գրավչությունը բաղկացած է 2 մասից. ի ծնե (հարթակ, որի վրա զարգանում են ռեակցիաները, հորմոնները) և այն, որը ձեռք է բերվում կյանքի ընթացքում (հոգեբանական կարգավորումներ, անհատական նախընտրություներ, դաստիարակություն, սեքսուլա փորձ)։


Սեռական հակումները սեքսի որակի հետ կապ չունեն

Սեռական հակումները չեն որոշվում հարաբերությունների որակով և այստեղ որևէ նորմատիվ գոյություն չունի։ Միակ կարևոր գործոնը կնոջ բավարարված լինելն է։Եթե կինն դիսկոմֆորտ է զգում հարաբերություններից, ապա դա խնդիր է։ Իսկ եթե այդ գործոնը նրա հետաքրքրությունների ոլորտից դուրս է մնացել և նա իրեն լավ է զգում, ապա ամեն ինչ լավ է։ Այդ պատճառով, եթե չկա անհատական դիսթրես, ապա չկա նաև խնդիր։