ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ:

Գրառման մեջ մասնավորապես ասված է.«Տավուշից նոր մանրամասներ

Ներկայումս իրավիճակը հանգիստ է, բնակչությունը զբաղված է իր առօրյա գործերով: Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ամսի 12-ի երեկոյան ժամը 6-ի սահմաններում: Սակայն ինտենսիվ կրակել է ժամը 9-ի կողմերը, որից հետո ստանալով հակահարված առժամանակ դադարեցրել է կրակը: Կրկին վերսկսել է կրակել կեսգիշերին մոտ և լռել է միայն հայկական կողմի հակահարվածից հետո: Օգտագործվել են տարբեր տրամաչափի, այդ թվում նաև մեծ տրամաչափի հրաձգային զենքեր: ՀՀ ԶՈւ-երը վերահսկում են իրավիճակը»: