Կուսության մասին առասպելները շատ են: Դրանք, իհարկե, ոչնչով հիմնավորված չեն, սակայն մարդիկ շարունակում են հավատալ և փոխանցել սերունդից սերունդ: Ներկայացնենք երկու ամենատարածված առասպելը:
«Առաջին անգամ»-ի ժամանակ կուսաթաղանթը պատռվում է
Այս առասպելը հիմնված է այն հանգամանքի վրա, որ կուսազրկումը մեծ մասամբ լինում է հենց առաջին սեռական մերձեցման ժամանակ: Եթե թաղանթը շատ առաձգական է և ամուր, ապա լիովին կարող է պահպանվել անգամ առաջին սեռական հարաբերությունից հետո: Եթե զուգընկերները ինտիմ հնարք են գործի դնում, որը բացառում է սեռանդամի ներթափանցումը հեշտոցի մեջ, ապա կուսաթաղանթը մնում է անվնաս: Բացի այդ, որոշ դեպքերում աղջիկների կուսաթաղանթն այնքան ամուր է լինում, որ անգամ սեռական հարաբերության ընթացքում տղամարդուն չի հաջողվում պատռել այն: Այդ պարագայում տղամարդը չպետք է ուժ գործադրի, քանի որ դրանով կարող է հանգեցնել շեքի պատռվածքի: Խնդրի լուծման լավագույն տարբերակը բժշկին այցելելն է:Картинки по запросу virginity illustration
Եթե նույնիսկ աղջիկը լիովին առողջ է, առաջին դաշտանի ի հայտ գալուն պես պետք է տարին 2 կամ գոնե մեկ անգամ գինեկոլոգիական հետազոտություն անցնի: Պետք չէ վախենալ զննման ընթացքում կուսությունը կորցնելուց. բժիշկներն այդ պարագայում զննում են պալպացիայի մեթոդով կամ էլ հատուկ գործիքի միջոցով, որը չի խախտում կուսաթաղանթի ամբողջականությունը:
Բժիշկը մանրամասն կբացատրի, թե ինչ տիպի կուսաթաղանթ ունի աղջիկը և ինչ է նրան սպասում առաջին սեռական մերձեցման ժամանակ: Եթե կուսաթաղանթը հաստ է և բավականին ամուր, ապա առաջին սեռական հարաբերությունը հնարավոր է, որ անհարմարություն պատճառի՝ ուղեկցվելով ցավով և առատ արյունային արտադրությամբ:
Այդ պարագայում ցանկալի է բժշկից ճշտել հատուկ միջամտությամբ՝ կուսաթաղանթը կտրելու հարցը: Վերջինս լիովին անցավ է և կատարվում է հաշված վայրկյանների ընթացքում: Այսպիսի միջամտությունը կատարվում է միայն անհրաժեշտության դեպքում և ցուցմամբ:Картинки по запросу virginity illustration
Առաջին սեռական մերձեցումն ուղեկցվում է ցավով և արնահոսությամբ
Այս առասպելը շարունակում է հետևողականորեն փոխանցվել սերունդից սերունդ, չնայած որ շատ են լինում դեպքերը, երբ արնահոսությանը չի հասնում: «Առաջին անգամ»-ի ժամանակ արյուն շատ կլինի, թե քիչ, թե ընդհանրապես չի լինի, կախված է կուսաթաղանթի կառուցվածքից և առաձգականությունից: Նշենք, որ կուսաթաղանթի պատռումը մեծ մասամբ ուղեկցվում է աննշան արնահոսությամբ, որը րոպեներ անց դադարում է: Եթե արնահոսությունը չի դադարում, պետք է անպայման դիմել բժշկի (սովորաբար այդպես լինում է խոշոր մազանոթի վնասման հետևանքով):
Բազմաթիվ կանանց կուսաթաղանթը կիսշրջանաձև է: Այս տեսակի դեպքում աղջիկն առաջին սեռական հարաբերության ընթացքում ցավ չի զգում և արյունն էլ քիչ է լինում: Որոշ դեպքերում ցավը պայմանավորված է լինում խոնավության պակասով: Այսպիսի դեպքերում զուգընկերները կարող են դեղատնից ձեռք բերել հատուկ ինտիմ քսուք: Հնարավոր է, որ ցավի առկայությունը պայմանավորված լինի հոգեբանական խնդիրներով և ցավոտ լինելու մասին տարատեսակ խոսակցություններով:
Նյութի աղբյուր՝ https://sotskiy.am/hy/article/462