ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում իրականացված աշխատանքներից:
«Դեպքի վայրում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, նաև ատրճանակ, տեղում պարզել ենք, որ դա օրինական պարգևատրման կարգով ստացած զենք է՝ Վրաստանի անվտանգության ծառայության կողմից նվեր տրված, պատերին կան վնասվածքներ, սենյակում՝ պարկուճներ: Դեպքի վայրում բացի կնոջից և հորից որևէ այլ անձ չի եղել: Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասով»,- տեղեկացրել է նա:
Նշենք, որ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Մանրամասները՝ տեսանյութում: