«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրը ցնցեց ողջ հանրապետությունը։ Նրա դին հայտնաբերվել էր իր բնակարանում՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով:
ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ Կուտոյանի հետ դեպքը տեղի է ունեցել նախօրեին, երբ նա տանը միայնակ էր, իսկ կինն ու երեխան եղել են ծնողների տանը: Հայտնել էինք նաև, որ կրակոցն արձակվել է իրեն պատկանող զենքից, տան սենյակի պատերին էլ կրակոցների հետքեր են առկա:
Ավելի ուշ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ՝ 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնել), և հաստատել մեր ունեցած տեղեկությունները: