Այս գիշեր ուղեւորներով լի միջքաղաքային գնացք է վթարի ենթարկվել Փարիզ-Լիմոժ ճանապարհին, այս մասին հայտնում է Euronews-ը:
Փարիզից Լիմոնժ ուղևորվող գնացքում 350 ուղևոր է եղել,և առնվազն չորս վագոն դուրս է եկել ռելսերից:
Վթարի ժամանակ զոոհվել է 6 մարդ է,ավելի քան 22-ը վիրավորվել են: Արտակարգ ծառայության աշխատակիցները դեռ փնտրում են մնացած մարկանց:Գնացքը ուղևորվելիս է եղել Լիմոգես քաղաք,բայց ճանապարհին դուրս է եկել ռելսերից և բախվել կանգառի հարթակին:Անսարքության պատճառը դեռևս պարզ չէ,բայց հայտնի է,որ գնացքը ուղևորվել է թույլատրելի արագությամբ:
Պատահարից ոչ ուշ նախագահ Ֆրանսուա Օլանդը այցելել է դեպքի վայր:Նախագահը ասել է,որ նրանք հաստատ կպարզեն,թե ինչ է պատահել,և սկզբից պետք է մտածել զոհերի և նրանց ընտանիքների մասին:Նախագահը ողջունել է ողջ անձնակազմին,ովքեր աշխատել են դեպքի վայրում:Վթարի պատճառները հետաքննվում են: