«Ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ տարեվերջին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց «Հայրենիք» անունով հիմնադրամ ստեղծելու մասին, որի միջոցով պետք է ֆինանսավորվեին իր քաղաքական աջակիցները:
Այս ընթացքում Վանեցյանը բազմաթիվ մարդկանց է ընդունել, և շատերի մոտ հույս էր արթնացել, որ իրենք էլ կկարողանան օգտվել այդ հիմնադրամից, մանավանդ որ՝ Վանեցյանը խոստացել էր, որ հունվարից հիմնադրամը ակտիվ աշխատելու է և դրամաշնորհներ է տրամադրելու ինչպես ՀԿ-ներին, այնպես էլ լրատվամիջոցներին: Հիմնադրամը նույնիսկ գրասենյակ էր վարձակալել Պռոշյան փողոցում:
Չնայած արդեն հունվարի վերջն է, սակայն հիմնադրամը չի գործում, և հայտնի էլ չի ընդհանրապես կգործի՞, թե՞ ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: