Բուլղարիայում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների խորհրդարանական համագործակցության 41-րդ վեհաժողովի ընթացքում Հայաստանը հրաժարվել է սատարել 2020 թվականի Օլիմպիական խաղերը Թուրքիայում անցկացնելուն: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:
«Մեզանից բացի բոլոր պատվիրակությունները կողմ են քվեարկել այդ առաջարկությանը: Մենք համարում ենք, որ Օլիմպիական խաղերը ոչ միայն սպորտի տոն են, այլ նախ և առաջ` խաղաղության և համաձայնության: Իսկ մենք խաղաղություն և համաձայնություն չենք տեսնում Թուրքիայում»,- պարզաբանեց նա:
Ասուլիսի ընթացքում նա նաև նշեց, որ վեհաժողովի ընթացքում ադրբեջանական ու հայկական պատվիրակությունների միջև բախում է տեղի ունեցել: Այս տարի վեհաժողովի թեման եղել է տուրիզմի զարգացումը անդամ երկրներում, ոերի ընացքում ելույթով հանդես է եկել հենց Գ. Մինասյանը:
Վերջինիս խոսքով, Ադրբեջանի պատվիրակությունը անդրադարձել է այն խնդիրներին, որոնք խոչընդոտում են իրենց երկրում տուրիզմի զարգացմանը, որոնց թվում նշել է, թե իրենց տարածքների 20 տոկոսն «օկուպացված է»: Մինասյանի խոսքով, իրենք արժանի հակահարված են տվել ադրբեջանցիներին: