«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության, ցանկանում է գնալ աննախադեպ քայլի՝ առաջարկելով փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքի 346-րդ հոդվածում, որը վերաբերում է անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չարամտորեն չկատարելուն, որի հետեւանքով կասկածյալը կամ մեղադրյալը խուսափել է քննությունից կամ դատից: Այդ արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
ԱՆ-ն առաջարկում է հոդվածից հանել «չարամտորեն» բառը՝ ըստ էության վերացնելով անձնական երաշխավորության ինստիտուտը ընդհանրապես:
Աշխարհի բազմաթիվ երկրներում նման արարքի համար նախատեսվում է ընդամենը տուգանք, բայց ոչ քրեական պատասխանատվություն:
Մեր տեղեկություններով՝ սա արվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կոնկրետ պատգամավորի պատժելու համար, ում անձնական երաշխավորությամբ ազատված ազգականը հեռացել է երկրից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: