«Ժամանակ» թերթը գրում է. «Քոչարյանի աջակիցները նախորդ տարեվերջին որոշել էին կուսակցություն ստեղծել, որը, ըստ որոշ տեղեկությունների, կարող էր գլխավորել նախկին ՀՅԴ-ական, նախկին սոցապ նախարար Աղվան Վարդանյանը:
Սակայն քոչարյանական թիմում հասկացել են, որ Վարդանյանը իր նախարարական անցյալով այնքան խոցելի է, որ կուսակցությունը կարող է ցանկացած պահի հայտնվել խայտառակության եզրին: Դրա համար որոշել են ո՛չ կուսակցություն ստեղծել, ո՛չ էլ ավելորդ անգամ խայտառակվել:
Հիմա նրանց ամբողջ հույսը Արթուր Վանեցյանն է, ում վրա էլ որոշել են կենտրոնացնել իրենց ռեսուրսները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: