Մոսկվայի Տրոիցկոյ շրջանում ավտոբուսը բախվել է մանր քարեր տեղափոխող բեռնատար ավտոմեքենայի հետ, որի արդյունքում 14 մարդ մահացել, իսկ 16-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Риа Нововсти գործակալությունը:

Ավտոբուսում գտնվել են նաև երեխաներ, որոնցից մեկը մահացել է ավտովթարի պատճառով:

Ավտովթարի մասին տեղեկատվությունը ԱԻԾ ստացել է Մոսկվայի ժամով 12:54 րոպեին: Ավթովթարի վայր են ժամանել շտապ օգնության 30 բրիգադև ուղղաթիռ բժիշկներով:

ՆԳՆ գլխավոր վարչության հաղորդմամբ ավտոբուսը ընթացել է Պոդոլսկից Ժոխովո: КАМаЗ մակնիշի բեռնատարը դուրս է եկել երկրորդ ուղի, ինչի ժամանակ էլ բախվել է ավտոբուսի հետ,որի հետևասի մասը առանձնացել է դիմացինից ավտովթարի պահին:ԱԻԾ-ից հայտնում են, որ վթարի պատճառով բեռնատարը շուռ է եկել և մանր քարերը լցվել են ավտոբուսի մեջ: