ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առաջարկում է հրաժարական տալ: Այս մասին Թովմասյանն ասել է «Ազատություն» ռ/կ-ի եթերում:
«Եթե ինքն իրոք Հայաստանի Հանրապետությունը սիրում է, կարծում եմ ճիշտ կլինի, որ մեզ բազմաթիվ մեղքերի մեջ մեղադրող տեքստ գրի և հրաժարական տա, և հանգիստ թողնի Հայաստանի Հանրապետության ժողովրդին»,- ասել է Սիմոնյանը:
Նա եթերի ընթացքում պատմել է, որ նախորդ տարվա սկզբին զանգ է ստացել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանից, ով ասել է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ամեն կերպ պատրաստ է աջակցել. «Ասաց՝ Թովմասյանը մի բան է խնդրում, որ Ալենին ասեք իմ հետ կապված քիչ խոսի»»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ հեռախոսազրույցի ընթացքում տպավորություն է ունեցել, որ Վանեցյանի կողքին ուրիշ մեկն էլ է եղել:
Նրա խոսքով՝ հեռախոսազրույցից մեկ-երկու օր անց իրեն հանդիպել է Հրայր Թովմասյանը. «Թումանյան փողոցում ես հետևից գրկախառնության արժանացա և ի զարմանս ինձ՝ դա Հրայր Թովմասյանն էր: Նա շատ լայն ժպիտով (թերևս մենք շփումներ չենք ունեցել), ինձ հարցրեց. «Նորմա՞լ ա հիմա ամեն ինչ»: Հասկացա, որ դա մեր փաստացի խոսակցության շարունակությունն էր»,- ասել է Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: