ԱՄՆ Չիկագոյի համալսարանի աստղագետները պարզել են, որ KELT-9b էկզոմոլորակը, որը պատկանում է «տաք Յուպիտերների» դասին, այնքան տաք է, որ ջրածնի մոլեկուլները նրա մթնոլորտում քայքայվում են: Մահացու օդային շերտը անհնարին է դարձնում կյանքի ցանկացած ձևի գոյությունը, գրում է Phys.org կայքը:
Աստղագետները դիտարկումները իրականացրել են Spitzer տիեզերական հեռադիտակի ինֆրակարմիր հնարավորությունների միջոցով: Պարզվել է, որ մոլորակի ցերեկային կողմում ջրածնի մոլեկուլները քայքայվում են և չեն կարողանում նորից ձևավորվել, քանի դեռ ցրված ատոմները նորից չեն հայտնվում ստվերում: KELT-9b-ի ջերմաստիճանը ռեկորդային բարձր է, սակայն նմանատիպ գործընթացներ նկատվել են թեʹ մյուս «տաք Յուպիտերների», թեʹ «ծայրահեղ տաք Յուպիտերների» վրա:
KELT-9b-ն գտնվում է Երկրից 670 լուսային տարի հեռավորության վրա և իր չափերով երեք անգամ ավելի մեծ է, քան Յուպիտերը: Նրա մակերեսին ջերմաստիճանը հասնում է 4300 աստիճանի, քանի որ այն շատ մոտ է իր ծնողական աստղին, որի շուրջ պտույտը տևում է մեկ օր: