Ինդոնեզիայի հյուսիսում գտնվող գյուղերից մեկում 16-ամյա Մուհամեդ Իդուլի ձկնորսությունը տխուր ավարտ է ունեցել…
Ինչպես հայտնում է DailyMail-ը, ջրից անսպասելիորեն դուրս է թռել սարգանը և մխրճվել տղայի պարանոցի մեջ…
Տղան կարողացել է դուրս գալ նավակից և հասնել ափ…
Մուհամեդին տեղափոխել են Բաուբաու քաղաքի մոտակա հիվանդանոցը, բայց տեղի բժիշկները հրաժարվել են վիրահատել նրան…
Այդ ժամանակ, տղային տարել են Մակասար քաղաքի հիվանդանոց, որտեղ 2 ժամ տևած վիրահատության արդյունքում բժիշկներին հաջողվել է դուրս հանել ձկանը պարանոցի մեջից…
Բժիշկները նշել են, որ 16-ամյա Մուհամեդը հրաշքով է փրկվել…
Աղբյուրը՝ news-time.am