Հետազոտությունները ցույց են տալիս, որ սեքսի պատճառով տարվա ընթացքում աշխարհում մահանում է 50.000 մարդ: Միայն 25%-ի դեպքում է տղամարդը մահանում կնոջ հետ սեքսի ժամանակ: Մնացած 75%-ի դեպքում նրանք մահանում են մարմնավաճառի կամ սիրուհու հետ սեքսի ժամանակ: Կանանց դեպքում սեքսից մահանալու սպառնալիքը 12,5 անգամ քիչ է, քան տղամարդկանց դեպքում:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի նման դեպքեր` կապված հայտնի մարդկանց հոտ:
Սեքսից մահանալու առաջին հավաստի դեպքը գրանցվել է 1899-ին: Ֆրանսիայի նախագահ Ֆելիքս Ֆորը, ինչպես միշտ, աշխատանքից հետո գնացել է հասարակաց տուն` իր սիրելի կուրտիզանուհու մոտ: Օրալ սեքսի ժամանակ նա տեղում մահացել է: Հնարավոր է` երջանկությունից: Կուրտիզանուհուն արդարացրել են, սակայն դրանից հետո նա ստացել է «թաղման բյուրո» մականունը:
ԱՄՆ նախկին փոխնախագահ Նիլսոն Ռոքֆելերը մահացել է 70-տարեկան հասակում սրտի կաթվածից, որը վրա է հասել սիրուհու հետ սեռական ակտի ժամանակ, ինչը և գրված է բժիշկի կողմից տրված մահվան վկայականում:
2001-ին չիլիացի քաղաքական գործիչ Ռաուլ Վելսոն հետմահու դարձել է պատգամավոր: Այդ հարցում նրան օգնել է այն սկանդալը, որը կապված է նրա մահվան հետ: Ընտրություններից ոչ շատ առաջ նա ելույթ էր ունենում խիստ բարոյական օրենքների օգտին, մահացել է մարմնավաճառի հետ սեքսի ժամանակ: Վելսոյի անունը մնացել է քվեաթերթիկներում, իսկ նրա մասին այդ օրերին այնքան շատ են խոսել, որ երկրում նրանց արդեն բոլորն են ճանաչել: Ընտրություններից հետո պարզվել է, որ նա բավականին շատ ձայներ է հավաքել, սակայն հայտնի պատճառներով այդ ձայները անվավեր են ճանաչվել:
2009-ին մահացել է հայտնի դերասան Դեյվիդ Քերրադայը: Նա մահացել է Բանկոգում` աղքատության և այլասերվածության քաղաքում: Դերասանը ինքնաբավարարման ժամանակ խեղդել է ինքն իրեն:
2010-ին Բելգիայում մահացել է բրիտանացի ավտոմրցաշարերի հայտնի մասնակից բրիտանացի Ռոբերթ Մորթիմորը: Նրան մինչև մահ գուրգուրել են երկու պրոֆեսիոնալ սադոմազոխիստուհիներ: Նա մահացել է ազոտի օքսիդի մեծ քանակից, որը սովորաբար ընդունում են ցավը թեթևացնելու համար:
Աղբյուրը` erkusov.com