Միլենը ծնվել է Գյումրիում, բայց 9 տարեկանից ապրում է Մոսկվայում: Նա սկսել է երգել 6 տարեկանից և անմիջապես էլ հաղթանակներ է տարել երգի մրցույթներում։ Այժմ նա ելույթ է ունենում մենահամերգներով և երազում է պրոֆեսիոնալ երգչուհու կարիերայի մասին։
12-ամյա Միլեն Կարանյանը Ռուսաստանի ռեկորդ է սահմանել որպես ձայնի ամենամեծ դիապազոնով երեխա (հինգ օկտավա)։
Զարմանալի է, բայց աղջկա բացառիկ տաղանդն անսպասելիորեն է բացահայտվել։
«Դա պատահաբար եղավ։ Մայրս նկատեց, որ ես մեծ դիապազոն ունեմ, և նա սկսեց զարգացնել այն»,– Armeniasputnik.am-ի փոխանցմամբ` պատմում է Միլենը։Նա երաժշտական դպրոց չի գնում. ամեն ինչ ինքնուրույն է սովորում՝ մոր օգնությամբ։ Միլենն ասես սրտով է զգում երաժշտությունը։
Նրա երգացանկում տարբեր ժանրերի հիթեր են, որոնք երգում է տարբեր լեզուներով։ Աղջնակը որոշել է պարապել, չհանձնվել, միշտ գնալ առաջ։