Արգենտինայի Սուպերլիգայի 18-րդ տուրում Դիեգո Մարադոնայի գլխավորած «Խիմնասիան» ուժերը չափեց «Ուրականի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:
Հանդիպման ավարտից հետո Դիեգո Մարադոնան բարձր գնահատեց «Ուրականի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի խաղը: Հայ հարձակվողը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և մի քանի վտանգավոր պահ է ստեղծել:
«Նա իսկական հայտնություն է»,- Բալեկյանի մասին ասել է լեգենդար Մարադոնան:
Արգենտինայի ընթացիկ առաջնությունում Բալեկյանը դարձել է 2 գոլի հեղինակ: Հայաստանի ազգային հավաքականի կազմում 23-ամյա հարձակվողը մասնակցել է 4 հանդիպման: