«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ կրկին նիստ է անցկացրել։ Եվ խմբակցության նիստի ժամանակ ոչ միայն անդրադարձ է կատարվել այսօր մեկնարկելիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգին, այլ նաև վերջին օրերին ոստիկանության աշխատանքին, մասնավորապես «բռնոցի-թողոցի» վիճակին։
Եվ հետաքրքիր է, որ շատերի համար ընդունելի չէ ոստիկանության այդ գործելաոճը։ Անգամ խմբակցության ղեկավարությունը հայտարարել է, որ իրենց համար էլ է այս իրավիճակն անընդունելի, երբ անընդհատ ոստիկանության աշխատանքը որակվում է շոու։
Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլականները նույնիսկ քննարկել են, որ պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցնել այս դժգոհությունները, որպեսզի ոստիկանության ժամանակավոր պատշոնակատար Արման Սարգսյանն այդ պաշտոնին չնշանակվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում