«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին արտահերթ համագումար են անցկացնելու, որտեղ որոշվելու է նախագահական ընտրություններին առաջադրվող կամ սատարվող թեկնածուի անունը:


Մինչ այդ հանրության շրջանում հնարավոր տարբեր վարկածներ էին շրջանառվում: Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումներից հետո լուրեր շրջանառվեցին, թե նա է սատարվող թեկնածուն, այնուհետև Ստեփանակերտում լուրեր տարածվեցին, թե Բաբայանը հանդիպել է ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ, և նրա որոշումը Մայիլյանի օգտին կլինի:

Սակայն, «Փաստ» թերթի՝ արցախյան աղբյուրների փոխանցմամբ, Սամվել Բաբայանն ի վերջո որոշում է կայացրել գնալ սեփական թեկածուով:


Նախնական տեղեկությունների համաձայն, Բաբայանի թեկնածուն կլինի Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը, որն աշխատել է տարբեր գերատեսչություններում և հանդիսանում է Բաբայանի հավատարիմ դեմքերից մեկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: