Հիանալի ժամանակ է սխալների վրա աշխատելու և սովորելու համար:
Խոյ
Դուք պետք է խորհեք ձեր սխալների վրա և սովորեք դրանցից: Պետք է դիմեք ձեր անցյալին, որպեսզի կարողանաք կողմնորոշվել ապագայում:
Ցուլ
Դուք պետք է մտածեք մարդկանց հետ ձեր հարաբերությունների մոդելների մասին: Դուք պետք է որոշեք`արդյոք ցանկանում եք շարունակել այն շփումը, որին համաձայնեցիք անցյալ տարի:
Երկվորյակներ
Պետք է հիշեք ճակատագրի կողմից մատուցված բոլոր նվերների մասին: Փոխանակ կենտրոնանալու բացասականի վրա, ավելի լավ է սովորել գնահատել այն ամեն լավը՝ ինչ ունեք:
Խեցգետին
Դուք պետք է մտածեք ձեր զգացմունքների մասին: Դադարեք ձևացնել, թե իբր ձեզ մոտ ամեն ինչ կարգին է և պետք է ինքներդ ձեզ թույլ տաք լիարժեք ապրել այն բոլոր էմոցիաները, որոնք կուտակվել են ձեր ներսում:
Առյուծ
Դուք պետք է մտածեք ձեր բոլոր հույսերի և սպասումների մասին: Համոզվեք, որ ամուր կանգնած եք գետնին՝ միևնույն ժամանակ տարածություն թողնելով երազների համար:
Կույս
Դուք պետք է մտածեք ձեր կյանքի արժեքների մասին: Համոզվեք, որ դուք ապրում եք մի կյանք, որով իսկապես հպարտ եք:
Կշեռքներ
Պետք է մտածեք ձեր առաջնահերթությունների մասին: Հարցրեք ինքներդ ձեզ, արդյո՞ք հաջողվում է բավականաչափ ուշադրություն դարձնել այն բանին, ինչը իրականում կարևոր է:
Կարիճ
Դուք պետք է մտածեք ձեր ընկերական հարաբերությունների մասին: Որոշեք, թե որ մարդկանց եք ցանկանում տեսնել ձեր կողքին և որոնց՝ ավելի լավ է թողնել անցյալում:
Աղեղնավոր
Դուք պետք է մտածեք այն արարքների մասին, որոնց համար ամենից շատն եք զղջում և խոստանաք ինքներդ ձեզ, որ այս տարի ձեզ նույն կերպ չեք պահի:
Այծեղջյուր
Պետք է մտածեք ձեր նվաճումների մասին: Պետք է մի պահ կանգ առնեք և գիտակցեք, թե ինչ մեծ ճանապարհ եք անցել և որքան եք հասունացել:
Ջրհոս
Պետք է մտածեք ձեր կարիերայի մասին: Լավ մտածեք, թե որ զբաղմունքներն են ձեզ հաճույք պատճառում և ինչպես կարող եք գումար աշխատել դրա վրա:
Ձուկ
Դուք պետք է մտածեք ձեր նպատակների մասին: Որոշեք, թե իրականում որ ուղղությամբ եք ուզում շարժվել, քանի որ ձեր ներկայիս ծրագրերը կարող են չհամընկնել այն նպատակների հետ, որը ձեր առջև դրել էիք երեկ: