Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոլեգնում է հերթական անհեթեթ խուճապը...
Խոզի գրիպ, թռչնի գրիպ, դինոզավրի գրիպ...
Երկրում այս պահին կա սեզոնին բնորոշ սուր-շնչառական վարակներով հիվանդացություն, որոնցից մի մասը պայմանավորված է գրիպի վիրուսի տարբեր ենթատեսակներով։
Սեզոնային գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է, ինչպես նաև ՍՇՎ-ներով մարդկանց հետ կոնտակտի բացակայությունը, անձնական հիգիենայի պահպանումը։
Խուճապաշիջման կոմիտեի մամուլի ծառայություն
Հ. Գ. Հետևեք Առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին»: