«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախորդ շաբաթ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովը իրենց մոտ է հրավիրել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Հենրիկ Հարթենյանին:
Ինչպես հայտնի է, Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան անունով մի օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի լուսանկարը և կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ, ժողովո՛ւրդ ջան»: Նրա այս արարքը խիստ դատապարտվեց ինչպես հանրության, այնպես էլ իր թիմակիցների կողմից, և հունվարի 27-ին ավագանու իշխանական խմբակցությունն արտահերթ նիստ էր հրավիրել և որոշել, որ վերջինս պետք է հրաժարվի ավագանու մանդատից:
Եվ, ահա, այս ամենից հետո նա նաև հրավիրել է Վերահսկող հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ վերահսկող հանձնաժողովի անդամ Սարգիս Ալեքսանյանը հաստատեց, որ ավագանու նախկին անդամի հետ քննարկում է եղել: «Այո, քննարկում տեղի է ունեցել:
Քննարկել ենք նրա գրառումը և արձանագրել, որ տեղի է ունեցել կանոնադրության խախտում: Նա կրկին ներողություն խնդրեց և քանի որ արդեն վայր է դրել ավագանու մանդատը, քննարկելու շատ հարցեր չկային»,- նշեց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: