Ֆիլիպ Մորրիս Արմենիան կոչ է անում հաշվի առնել այն քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր ընտրել են նիկոտին ստանալու ավելի լավ այլընտրանք ու հրաժարվել սիգարետից
Ծխախոտի տաքացման համակարգերի հավասարեցումը սիգարետին, ըստ երևույթին, ստիպում է ծխողներին մնալ նիկոտին ստանալու ամենավնասակար ձևի՝ սիգարետի սպառողներ
Փետրվար 7, 2020 թ։ Այս հաղորդագրությամբ Ֆիլիպ Մորրիս Արմենիան դիմում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին՝ կոչ անելով ապահովել Հայաստանի Հանրապետության «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրինագծի բազմակողմանի քննարկումն ու հաշվի առնել այն քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր ընտրել են նիկոտին ստանալու ավելի լավ այլընտրանք և հրաժարվել սիգարետից։
Երկրորդ ընթերցմանը ներկայացված օրինագիծը զգալիորեն տարբերվում է առաջին ընթերցմամբ ընդունված տեքստից և ներմուծում է մի շարք նոր սահմանափակումներ էլեկտոնային սիգարետի ու թութունի տաքացման էլեկտրոնային համակարգերի վաճառքի և օգտագործման վերաբերյալ: Առաջարկվող սահմանափակումներն անհիմն են:
Այսպիսով, օրինագծով առաջարկվում է.
- Հավասարեցնել նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերը սիգարետին;
- Արգելել ծխախոտի տաքացման համակարգերի և էլեկտրոնային սիգարետի օգտագործումը փակ տարածքներում;
-Արգելել ծխախոտի տաքացման համակարգերի և էլեկտրոնային սիգարետի օգտագործումը սրճարանների, բարերի, ռեստորանների բաց տարածքներում;
- Արգելել ծխախոտի տաքացման համակարգերի և էլեկտրոնային սիգարետի ցուցադրությունը խանութների ցուցափեղկերի վրա;
- Ամբողջովին արգելել հաղորդակցությունը սպառողի հետ՝ զրկելով նրան նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի վերաբերյալ ամբողջական ու օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։
Երկրորդ ընթերցմանը ներկայացված փոփոխությունների ընդունումը հանրապետության հարյուր հազարավոր չափահաս ծխողներին կզրկի ինչպես սիգարետի համեմատ ավելի լավ այլընտրանքի վերաբերյալ տեղեկատվության, այնպես էլ, ըստ էության, ծխախոտի տաքացման համակարգերի հասանելիությունից։
Նշված առաջարկություններն ամբողջությամբ անտեսում են գիտական ապացույցների հսկայական ծավալը, որը վկայում է․ առանց ծուխ արտադրատեսակների գոլորշու մեջ առկա վնասակար և պոտենցիալ վնասակար նյութերի մակարդակը միջինում 95%-ով ավելի ցածր է, քան սիգարետի ծխում։
Հենց այս պատճառով ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը պաշտոնապես թույլատրել է IQOS-ի վաճառքն ու առաջխաղացումը երկրում այն մեկնաբանությամբ, որ դա «համահունչ է հանրային առողջությունը պաշտպանելուն»:
Ընկերությունը շեշտում է, որ ծխախոտի տաքացման IQOS էլեկտրոնային համակարգի օգտագործման դեպքում այրում տեղի չի ունենում։ Սա հաստատված է ԵՄ և այլ երկրների կարգավորող մարմինների կողմից։ Ապացուցված է, որ IQOS-ի գոլորշին պարունակում է միջինում 95%-ով ավելի քիչ վնասակար նյութեր, քան սիգարետի ծուխը: Բացի այդ, IQOS-ի օգտագործումը փակ տարածքում բացասաբար չի ազդում օդի որակի վրա, ինչը հաստատված է թունաբանական գնահատմամբ։
«ՖՄԻ-ն իր ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրել է պետական կարգավորող մարմիններին և համաշխարհային գիտական հանրությանը: Մենք վստահ ենք մեր գիտական ուսումնասիրությունների արդյունքների վրա։ Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ իրենց փորձից գիտեն, որ IQOS-ը ավելի լավ այլընտրանք է սիգարետին։ Ո՞վ է ստանձնելու պատասխանատվությունը այն օգտատերերի համար, ովքեր նոր փոփոխությունների ընդունման պատճառով ստիպված կլինեն վերադառնալ սիգարետ ծխելուն:
Օրինագիծը չարդարացված հարված է հազարավոր այն ծխողների բարեկեցությանը, ովքեր արժանի են սիգարետի այլընտրանքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալուն, ինչպես նաև տարբերակված մոտեցմանը ցանկացած այլընտրանքային արտադրանքի նկատմամբ։ Մենք կոչ ենք անում համապարփակ քննարկում անցկացնել ՝ ներգրավելով ոչ միայն գիտական հանրությանը, այլև արտադրանքի սպառողներին»,- նշել է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության գլխավոր կառավարիչ Նատալյա Մայորովան ու հավելել․ «Վստահաբար, ծխողները պետք է հրաժարվեն սիգարետից։ Բայց մենք գիտակցում ենք նաև, որ շատերը դա չեն անում: Եվ այդ մարդիկ հասանելի ավելի լավ այլընտրանք ստանալու իրավունք ունեն։ Օրինագիծը չպետք է խանգարի դրան»։
Առ այսօր Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը, որի դուստր ձեռնարկությունն է Ֆիլիպ Մորրիս Արմենիան, ներդրել է ավելի քան 6 միլիարդ դոլար՝ հիմնարար հետազոտությունների, արտադրանքի մշակման, գիտական հիմնավորման և առանց ծուխ արտադրատեսակների արտադրության մեջ: IQOS-ը հասանելի է արդեն 52 երկրներում, իսկ օգտատերերի թիվը ՖՄԻ հաշվարկներով մոտենում է 14 միլիոնին։
2018 թվականին IQOS-ը առաջին անգամ ներկայացվեց Հայաստանում, ինչը ընկերության՝ անծուխ ապագա կերտելու առաքելության հերթական քայլն էր։
Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
Ameriabank leading mortgage market five years in row
Ameriabank named best foreign exchange bank in Armenia by Global Finance
Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker Magazine
Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphone
The Buy Armenian Hope for Christmas Event․ december 10 & 11
Ameriabank launches Google Pay, Google Wallet support for card users in Armenia
Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector
Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia
Largest corporate bond program at securities market of Armenia completed successfully
Ameriabank Receives the Most Innovative Digital Bank Regional Award 2022 by Global Finance Magazine
Ameriabank Receives Euromoney Award for Excellence as the Best Bank in Armenia for 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Non-cash summer: a chance to win 22 travel vouchers for the clients of Ameriabank
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD
Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022
Ameriabank’s ‘Live Armenian,’ ‘Live with a Smile,’ ‘Live Limitless’ promotional draws’ winners are announced
Global Finance Names Ameriabank “Best Investment Bank” in Armenia
Ameriabank receives another IFC award in trade-finance sector
Ameriabank is the first in Armenia to place green bonds via public offering
"You can create systems, but they must be based on people, be people-centered," says Lindsey Forbes, Ameriabank Board Member
Ameriabank is the largest taxpayer among Armenian banks according to results of year 2021
Funeral services for 5-year-old Armenian boy from Pasadena to be held on July 18
Armenia President discusses economic cooperation with US
Armenian dad of 5-year-old missing boy smiles and jokes in court
Armenia delegation: Signatures shall be collected to express no-confidence to PACE president
London fire: 6 people killed
French Presidential elections: Macron, Le Pen through to second round
Most popular
Today
For week
For Month
4 Simple Ways to Build Downtime Into Your Busy Day
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Alexis Ohanian, his grandfather attend LA premiere of The Promise
Kim Kardashian on Armenian Genocide
Sex and red wine extend youth
168 Zham: Russia pursuing policy of retreat in Artsakh
Haykakan Zhamanak: Karen Karapetyan unwilling to strike coalition deal with ARF-D
Haykakan Zhamanak: Russia-Turkey thaw to deal major blow to Armenian businessmen
Zhamanak: Ohanyan to be promoted to senior post in Russia?
Zhoghovurd: Russian low-coster’s disappointing shock
Aznavour to Receive a Star on the Hollywood Walk of Fame
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Armenian choir to perform during Trump visit to Church of the Holy Sepulchre in Jerusalem
Jacqueline Bisset to topline “Journey to Miyakojima” drama
Closed screening of Armenian Genocide movie, The Promise, is held in Yerevan (Video)