Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն առաջարկել է հրաժարվել պարտադիր ապահովագրության բոլոր տեսակներից: Այս մասին հայտնել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսևը:
«Մենք կառավարությանը ներկայացրել ենք ապահովագրական ոլորտի զարգացման նախագիծ,որը այժմ գտնվում է քննարկման մեջ և ես ինչպես հասկանում եմ կհաստատվի:Նախագծում մենք առաջարկում ենք հրաժարվել բոլոր տեսակի պարտադիր ապահովագրուևթյուններից»,- նշել է Մոիսևը Прайм գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ: Փոխնախարարը նշել է, որ ռազմավարությունը մշակված է մինչև 2020 թվականը,այդ պատճառով պարտադիր ապահովագրությունից հրաժարվելը տեղի չի ունենա առնվազն երկու երեք տարվա ընթացքում: Ֆինանսների նախարարության նպատակն է հրաժարվել պարտադիր ապահովագրությունից և դրա փոխարեն զարգացնել ապահովագրության հասարակական մշակույթը:
Բացի դա ֆինանսների նախարարությունը դեմ է հանդես եկել նաև տարբեր տեխնիկական վթարներից բյուջեի հաշվին փոխհատուցումների վճարումից: Հարցը պետք է լուծել դատարանի միջոցով:
Վերջերս Գործարարների և արդյունաբերողների ռուսական միության հետ հանդիպման ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ հատուկ վտանգավոր օբյեկտների ապահավագրության կարգը պետք է վերանայվի: Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտնել էր, որ Ռուսաստանում ընդարձակվում է պարտադիր ապահավագրության բնագավառը,որը վնասում է կամավոր ապահավագրությունը: