Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան վնասվածքի պատճառով հետաձգում է իր համերգները: Այս մասին երգչուհին գրել է իր թվիթերյան էջում:
«Որոշ ժամանակ թաքցնում էի, որ համերգներից մեկի ընթացքում վնասվածք եմ ստացել, խմբիցս էլ եմ թաքցրել: Ես չէի ուզում հիասթափեցնել իմ հիանալի երկրպագուներին: Բայց երեկվա ելույթից հետո, չեմ կարողանում քայլել: Բժիշկներն ախտորոշել են հոդերի սուր բորբոքում և խուրհորդ տվել հետաձգել ելույթները: Ատում եմ այս ամենը, այնպես եմ ատում: Ես սիրում եմ բոլորիդ և ցավում եմ»,- գրել է երգչուհին: