Կատալոնական Բարսելոնան իր պատմության մեջ առաջին անգամ ցուցադրություն է նվիրել գործող խաղացողին և հատկապես Լեոնել Մեսսիին: 

Ինչպես հայտնում է Բարսելոնայի պաշտոնական կայքը կապտանռնագույների թանգարանը հատուկ սրահ է բացել նվիրված Մեսսիին: Սրահը զբաղեցնում է 70 քառ. մետր և գտնվում է Քամփ Նոուի առաջին հարկում: Այնտեղ հաճախորդները կարող են տեսնել ֆուտբոլիստի բոլոր մրցանակները` այդ թվում չորս «Ոսկե գնդակ» և երկու «Ոսկե խաղակոշիկները»:

Լեոնել Մեսսին սկսել է ելույթ ունենալ Բարսելոնայի կազմում 2000 թվականից,երբ նա ընդամենը 13 տարեկան էր: Ժամանելով Արգենտինայից նա հայտնվել է ակումբի երիտասարդական կազմում, իսկ իր առաջին խաղում դարձել է պոկերի հեղինակ, իսկ չորս տարի անց առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Բարսելոնայի հիմնական կազմում Էսպանիոլի հետ դերբիում:

Ներկայումս կապտանռնագույների կազմում Մեսին դարձել է 313 գոլի հեղինակ, վեց անգամ Իսպանիայի առաջնության, երկու անգամ երկրի գավաթի, աշխարհի ակումբային առաջնության, ՈՒԵՖԱ-ի սուպերգավթի և երեք անգամ Չեմպիոնների Լիգայի հաղթող: Այս տարվա փետրվարին Լեոնելը իր պայմանագիրը երկարաձգել է ակումբի հետ մինչ 2018 թվականը: