«Թանկացումներն աղետալի հետևանք կունենան մեր երկիր համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
Վերջինիս խոսքով` թանկացումների դեմ պայքարելն անօգուտ են, քանի որ, ըստ նրա, գնացքը գնացել է և արդեն չափազանց ուշ է ինչ- որ բան փոխել:
Այս խառնաշփոթի պատճառը, ըստ Պողոսոյանի, նաև այն է, որ մեր տնտեսությունը կախված է ընդամենը մեկ գազաշարից:
«Մուրճը հարավածեց մեր ժողովրդի գլխին և դեռ հայտնի չէ, թե որքան կշարունակվեն այս թանկացումները»,-ասաց Պողոսյանը:
Պողոսյանի հիմավորված տրամաբանությամբ, քանի որ մեր երկրում միջին աշխատավարձը կազմում է 110 հազար դրամ դժվար է այդ գումարով ապրել այն դեպքում, երբ Հայաստանում ընտանիքի անդամներից սովարաբար մեկն է աշխատում : Այսպիսով, գազի գնի թանկացումը ոչ միայն կհարվածի հասարակությանը, այլ արտադրությանը` գործարաններին:
«Կմեռնի շին ինդուստրիան:Ցեմենտն արտադրությունում գազի տեսակարար կշիռը մեծ է և մինչ այդ էլ նրանք շատ ցածր եկամտաբերության վրա էին աշխատում»,-այս և մի շատ օրինակներ բերեց սպառողների միության նախագահը` ասվածը ապացուցելու համար: Վերջինս տված հավաստի տեղեկատվությամբ մոտ օրերս շատ շուտով նաև կթանկանա տրանսպորտի գինը և ոչ պակաս քան 50 տոկոսով:
Տրանսպորի գնի թանկացման համար, ըստ նրա, հասարակական անհադուրժողականություն և սոցիալական բունտեր, դժվար թե հասունանա, դրա փոխարեն նա առաջարկում է օգտագործել ալտերնատիվ տարբերականեր: