COVID-19 կորոնավիրուսը կարող է իրերի մակերեսին մնալ մեկ շաբաթ եւ ավելի: Այդ մասին հայտնել է Journal of Hospital Infection ամսագիրը:
Գերմանացի գիտնականներն ուսումնասիրություն են կատարել եւ պարզել, որ չինական կորոնավիրուսն իրերի մակերեսին կարող է մնալ նույնքան երկար, որքան մյուս հայտնի կորոնավիրուսները: Այն կարող է պահպանվել մինչեւ 9 օր, իսկ օրինակ կորի վիրուսն առարկաների վրա մնում է 2 ժամից ոչ ավելի:
Նոր կորոնավիրուսից կարելի է ձերբազատվել ախտահանման միջոցով: Դրա համար անհրաժեշտ է էթանոլի, ջրածնի գերօքսիդի եւ նատրիումի հիպոքլորիդի լուծույթներ:
Միեւնույն ժամանակ գիտնականներն ընդգծել են, որ տվյալ տեղեկատվությունը ոչ բացարձակ ճշգրիտ է: «Ներկա պահին հայտնի չէ անգամ, թե մարդը կարո՞ղ է վարակվել COVID-19-ով, եթե դիպչի վիրուսակիր առարկային, որից հետո հպվի բերանին, քթին կամ աչքին»,-նշվում է հետազոտողների զեկույցում:
Բժիշկները վստահ են, որ վիրուսի կյանքը երկարացնում են ցածր ջերմաստիճանը եւ խոնավության բարձր մակարդակը: