«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԷԿ-երի բազմաթիվ սեփականատերեր համոզված են, որ «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության որոշումը ուղղակիորեն ուղղված է իրենց դեմ, և դրա նպատակը սեփականության վերաբաշխումն է:
Այս օրենքը Բնապահպանական տեսչությանը իրավունք է տալիս անմիջապես կասեցնել տնտեսվարողի գործունեությունը, եթե այն իրենից բնապահպանական վտանգ է ներկայացնում: Սա նշանակում է, որ տեսչությունը ցանկացած պահի կարող է փակել իր ուզած ՀԷԿ-ը, քանի որ դրանք բոլորն էլ որոշ առումով վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: