Comedy Club-ի դերասան Գարիկ Խարլամովը և «Ինտերնի» կոմեդիա ժանրի սերիալի աստղ Քրիստինա Ասմուսը կինոնկարում համատեղ նկարահանումներից հետո միասին մեկնել են Եվրոպա: Սիրահարները հարապարակել են լուսանկարներ, որտեղ երիտասարդ զույգը կրքոտ համբուրվում է, ինչպես նաև իրենց երկրպագուների հետ կիսվել են համատեղ հանգստից ստացած տպավորություններից:

Վերջերս Քրիստինա Ասմուսը և Գարիկ Խարլամովը համատեղ նկարահանվել են կինոնկարում: Դերասանները նկարահանումներից հետո միասին գնացել են Եվրոպա, որը շուրջ մեկ ամիս տևել է: Ասմուսը և Խարլամովը պետք է այցելեն յոթ երկիր և ռոմանտիկ ճանապարհորդության մեծ մասը արդեն անցել է, ինչի մասին հայտնել է իր սոցցանցերի պաշտոնական էջերում հայտնե է Քրիստինան` իր երկրպագուներին ուրախացնելով լուսանկարներով:

«Արդեն երեք շաբաթ` Եվրոպայում: Եվս մեկ շաբաթ կա առջևում: Յոթ պետություն, տասից ավել քաղաք: Այնքան տարբեր է Եվրոպան: Թանգարաններ, խաղատներ, ծովափեր, սպորտ, ճանարտարապետություն»,- Քրիստինա Ռասմուսի խոսքերն է մեջբերում 7 дней-ը: Հետաքրքիր է, որ ռոմանտիկ ճանպաչշրհորդության ուղին գծել է անձամբ Խարլամովը, անձամբ գրանցվել է հյուրանոցներում, պատվիրել է էքսկուրսիաներ և դիմել է իր ծանոթներին տեղական ռեստորանների մասին խորհրդատություն վերցնելու համար: