«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես և սպասվում էր ՀՔԾ-ն ինձ որպես մեղադրյալ ներգրավեց:
 Տուն գալով պարզեցի, որ ՀՔԾ կողմից ծանուցում ունեմ և որպես մեղադրյալ ներգրավված եմ «սուտ մատնության» գործով: Անկեղծ ասած՝ էս զարգացումն ամենասպասելին էր և ամենաանհեռանկարը իշխանությունների համար, բայց Նիկոլը գնաց սրան: Ի դեպ, այս գործը նույն քննիչի մոտ է, որն ինձ սպառնացել էր, որ դատելու է: Սա բացահայտ ու լկտի հարձակում է ՄԱՄՈՒԼԻ և խոսքի ազատության վրա, այս քայլով Նիկոլը մեզ մոտեցնում է հարևան պետությանը, իսկ իրեն` իր սիրելի կիրթ անձնավորությանը, բայց դե ինքն ա ընտրել էս ուղին:
 Վաղը ժամը 13:00-ին կլինեմ ՀՔԾ-ում, սիրով կպատասխանեմ նաև ԶԼՄ-ների հարցերին: Տեղի ունեցողի մասին ավելի համապարփակ կարծիք կհայտնեմ վաղը, իսկ հիմա միայն ասեմ, որ Հայաստանում չի կարող գտնվել գեթ 1 մարդ, ով կարող է կասկածել, որ սույն աբսուրդը քաղաքական հետապնդում է:
 Հ.Գ. Ուրեմն հատուկ էս գործը կարելու հրահանգ տված հոգեկան հիվանդի ու էդ հրամանն իրականացնողների համար ասեմ, որ սրանով ինձ տասնապատիկ ավել ստիմուլ եք տալիս: Դուք պատրաստ եղեք դաժան պայքարի, իսկ դրանից հետո դատվելու` էս ամեն ինչի համար»:
Նարեկ Սամսոնյանը ներգրավվեց որպես մեղադրյալ
 
					


 
										
										 
										
										 
										
										






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					