ՌԴ-ի տարածքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտած օտարերկրացիները «պետք է ավարտեն աշխատանքային հարաբերությունները երկրում և արտաքսվեն»: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը: Նրա խոսքերով ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունը մոտակա օրերս զբաղվելու է մայրաքաղաքում բոլոր երթևեկության միջոցների ստուգումով` խախտողներին բացահայտելու նպատակով:Այս մասին հայտնում է РБК-ն:
«Գտնում եմ, որ կոմերցիոն նպատակներով աշխատող միգրանտների կողմից ճանապարհային երթևեկության խախտումները պետք է համարվեն աշխատանքային օրենսդրության կոպիտ խախտումներ»,- հայտարարել է Սոբյանինը: Նա նաև նշել է, որ կողմ է նոյեմբերի յոթից ուժի մեջ մտնող օենքին, որի համաձայն արգելվում է աշխատանքի վերցնել վարորդական օտարերկրյա իրավունքներով վարորդների: Օտարերկրացի վարորդների մեծ մասը չեն կարողանում հենց սկզբից ստանալ Ռուսաստանի վարորդական իրավունք, ինչը ապացուցում է նրանց ցածր պատրաստվածության մասին:
Սոբյանինի այս հայտարարությունը հետևել է շաբաթ օրը տեղի ունեցած ավտովթարին, որը տեղի էր ունեցել հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի մեղքով և որի արդյունքում մահացել էր 18 մարդ: Ինչպես ցույց է տվել դատաբժշկական փորձաքննությունը Հարությունյանը եղել է սթափ վիճակում, սակայն բազմից պատասխանատվության է ենթարկվել խախտումների պատճառով: Նա մեքենան վարել է հայկական վարորդական իրավունքով: Դժբախտության հետ կապված ռուս օրենսդիրները ցանկանում են պարտադրել օտարերկրացին հանձնել քննություններ և ստանալ ռուսական վարորդական իրավունք: