Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ամերիկյան CBS-TV հեռուսատաալիքին տված հարցազրույցի ժամանակ չի բացառել, որ հնարավոր է իր երկիրը ստիպված լինի նախաձեռնել ինքնուրույն հարցեր, որպեսզի չթողնի Իրանին ձեռք բերել միջուկային զենք:
Նա զգուշացրել է, որ Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանին, որը չափավոր քաղաքական գործիչի համբավ ունի, չի հրաժարվելու ատոմային ծրագրից և կոչ է արել միջազգային հանրությանը խստացնել պատժամիջոցները և ռազմական ուժի կիրառման սպառնալիքները:
«Իրանի նոր նախագահը քննադատում է Իրանի նախորդ նախագահին` նշելով, որ նա եղել է գառան մորթիով գայլ: Հենց իր ռազմավարությունն էլ կայանում է դրա մեջ: Ժպտալ և կառուցել ռումբեր: Նրանք ավելի մոտ են կանգնած ռումբի ստեղծմանը: Նրանց պետք է քաջ գիտակցել տալ, որ նման բան չի թույլատրվի»,- նշել է Իսրալեի վարչապետը և ավելացրել.« Մենք Իրանին ավելի մոտ են գտնվում, քան ԱՄՆ: Այդ պատճառով մենք պետք է լուծենք հարցը, ինչպես կանգնեցնել Իրանին, գուցե այն բանից առաջ, որ Ամերիկան կորոշի զբաղվել այդ հարցով: Որպես Իսրայելի վարչապետ ես պատրաստ եմ կատարել ամեն ինչ իմ երկիրը մեզ վերացնել սպառնացող ռեժիմից պաշտպանելու նպատակով»:
Այն հարցին, թե երբ կընդունվի Իրանի վրա հարձակման հարցը, նա պատասխանել է « Ես չեմ սպասի, երբ արդեն շատ ուշ լինի»: