Ղարաբաղյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր) ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարզվում է՝ կրիմինալը մեր բանակին ու ժողովրդին պատերազմ է հայտարարել: Այսինքն՝ 1 ամսում 15 սպանությո՞ւն։ Անկախ նրանից՝ ինքնասպանություն է, թե պարզապես սպանություն՝ դա անընդունելի է:
Պաշտպանության նախարարին ու հրամկազմին մեղադրելու և ամենաանհավանական ենթադրություններ անելու փոխարեն առաջարկում եմ հետևալը․ 24 ժամում հայտնաբերել զորամասերում հայտնված «ավտարիտետներին» և, այսպես կոչված, գողականներին ու ստեղծել դրանցից դիսբատ (дисциплинарный батальон), այնուհետև ձմեռը ուղարկել Օմարի դիրքերը պաշտպանելու - 35 -50 աստիճան մառոզին, իսկ ամառն էլ՝ Հորադիզ նույն աստիճան «ժարիտներում»: Կտեսնեք՝ այդ «պռաշլյակները» և իրենց ծնողները ոնց են խելքի գալիս: ⠀
Շատ հեշտ է դա անել, քանի որ բոլոր զորամասերի հրամանատարները և իրենց մոտ ծպտյալ ծառայող «ասոբիստներն» անգիր գիտեն այդ «խառոշիներին»: Ու վերջ, ամեն ինչ տեղը կնկնի, և հայոց բանակը կսկսի հանգիստ կատարել իր սուրբ պարտականությունները: Իսկ հասարակությունը հանգիստ շունչ կքաշի, և այլևս ծնողները չեն վախենա իրենց երեխաներին բանակ ուղարկել:
Ես ժամանակին այդպիսի մեկ-երկու դեպք ունեցել և հայտնաբերել եմ իմ զորամասում և այդ մոլախոտերին ուղարկել Օմար՝ դարձնելով նրանց սպիտակ արջի և կուռկուռի ձագ։ Այդ մարդիկ հիմա հանրապետությունում շատ հայտնի, օրինապաշտ քաղաքացիներ են։ Եթե վստահեք ինձ այդ առաքելությունը, սիրով պատրաստ եմ իրականացնել մեր բանակի առողջացման այդ ծրագիրը:
ՀՀ և ԼՂՀ Առաջին աստիճանի մարտական խաչերի ասպետ, հատուկ նշանակության զորքերի (Կարմիր բերետներ) հրամանատար պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artur.aleksanyan.3367/posts/10221899913147401?__tn__=-R